Իսրայելի փոխվարչապետ, ՆԳ նախարար Սիլվան Շալոմը որոշել է թողնել բոլոր պաշտոնները, այդ թվում վայր դնել պատգամավորի լիազորությունները եւ վերջնականապես հեռանալ քաղաքականությունից՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո: Այս մասին հաղորդում է Իսրայելի հեռուստատեսությունը:
«Սիլվան Շալոմը քաղաքական ինքնասպանություն է գործել»,-նշում է հեռուստատեսությունը: «Ընտանիքս ամբողջությամբ աջակցում է ինձ, սակայն խաղը դրան չարժի, ուստի ես որոշել եմ լքել նախարարի պաշտոնը ու վայր դնել պատգամավորի լիազորությունները»,-ասել է նախարարը:
Այսպիսով, Շալոմը փաստացի ավարտել է 23 տարի տեւած իր քաղաքական կարիերան, որի ընթացքում նա զբաղեցրել է երկրի ՆԳ նախարարի, ԱԳ նախարարի եւ ֆինանսների նախարարի պաշտոնները, ինչպես նաեւ հավակնել է երկրի նախագահի պաշտոնոն:
Հիշեցնենք, որ 7 կին մեղադրել են ՆԳ նախարարի սեռական ոտնձգության մեջ, որից հետո նա հայտարարել է հրաժարականի մասին:



























