Ադրբեջանը, որը երբեք չի պահել իր հայտարարություներն ու խոսքը, նրա հետ հանդիպումը որեւէ արդյունք չէր կարող տալ ԼՂՀ խնդրի բանակցային փուլին: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:
Բաղդասարյանը հույս ունի, որ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը կարող է հաշվի նստել միջազգային հանրության հետ եւ ապտակ չհասցնել Մինսկի խմբի համանախագահների որոշումներին եւ ինչ որ ձեւով հանդարտեցնել սահմանին լարվածությունը:
Հարցին, թե ինչի վրա են հիմնված այդ հույսերը, երբ անձամբ է հայտարարում, որ Ադրբեջանը իր խոսքը գործի չի վերածում, իսկ նման հանդիպումներ բազմիցս են եղել, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես նորից եմ կրկնում՝ նրանց վարած քաղաքականության արդյունքում որեւէ դրական շարժ չի կատարվել: Ունեցել ենք միայն երկկողմանի զոհեր: Բայց, համենայնդեպս, եւս մեկ անգամ մտածում ենք՝ նրա խորհրդատուները ինչ-որ ձեւով վերջիվերջո կշարունակեն իրենց քաղաքական քայլերը եւ կգան այն եզրահանգման, որ սա չի կարող լավ բանի տանել»:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ մինչ հանդիպումն էլ իրենք ակնկալիք չունեին հանդիպումից: Առավել եւս, որ հանդիպումից առաջ լարվածությունը շփման գծում հասել էր գագաթնակետին:



























