Հայաստանի խորհրդարանը 1-ին ընթերցմամբ ընդունել է ավանդների փոխհատուցման նոր կարգավորումը: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է  90 պատգամավոր, դեմ`  3,  9-ը ձեռնպահ է մնացել:  

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքի նախագիծը նախատեսում է, որ ներկայումս բանկի սնանկացման դեպքում ավանդատուն կկարողանա մեկ տարվա ընթացքում ստանալ իր գումարը,   2016-ից այդ ժամկետը կկրճատվի մինչեւ 20 աշխատանքային օր, իսկ 2023-ին` 7:

Բացի այդ, եթե նախկինում հնարավոր էր ավանդը պահանջել մեկ տարվա ընթացքում, ապա այժմ` 3 տարվա:

Երկու բանկի միաձուլման եւ դրանցից յուրաքանչյուրում ավանդների առկայության դեպքում, ավանդներից յուրաքանչյուրի համար մեկ տարվա ընթացքում վերադարձի պահանջի պարագայում պահպանվում է փոխհատուցման վերին շեմը  (մինչեւ 10 մն դրամ ազգային տարադրամով եւ մինչեւ 5 մլն` օտարերկրյա տարադրամով կամ էլ ընթացիկ փոխարժեքով մոտ 21 եւ 10,5 հազար դոլար. խմբ.), այսինքն արդեն միաձուլված բանկերում ավանդները փոխհատուցման տեսանկյունից դիտարկվում են որպես երկու տարբեր ավանդ: