Հայաստանի ԱԺ-ն 2-րդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է գյուղերի ու ոչ մեծ քաղաքների համար գլխավոր հատակագծերի մասին օրինագիծը:

«Քաղաքաշինության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունվել է 99 «կողմ» , 2 «դեմ» ու 4 ձեռնպահ ձայներով:

Գլխավոր հատակագծեր ունեն 49 քաղաքներից 43-ը, 866 գյուղական համայնքներից միայն 52-ը: Այդ հատակագծերի մեծ մասը կազմվել է պետբյուջեի միջոցներով 2004-2007 թթ:

Հիմա առաջարկում են գլխավոր հատակագծեր մշակել այն բնակավայրերի համար, որոնց բաժանումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է լինելու տնտեսական ու տրանսպորտային կապերով՝ հաշվի առնելով բոլոր համայնքների շահերը:

Գլխավոր հատակագծերի համար միջոցների մեծամասնությունը կտրամադրի Կառավարությունը, ընդ որում նման մոտեցման դեպքում ծախսերը զգալիորեն կկրճատվեն: Եթե հիմա ընդհանուր աշխատանքները գնահատվում են 4.5 -5 մլրդ դրամ (մինչեւ 10 մլն դոլար եւ ավելին –խմբ.), ապա գոտիավորված հատակագծերի կազմումը ընդհանուր նախահաշիվը կնվազեցնի մինչեւ 1.5 մլրդի:

Աշխատանքների մեծ մասը կֆինանսավորի պետբյուջեն, համայնքները նույնպես հնարավորության դեպքում կմասնակցեն համաֆինանսավորմանը: