Երեւանում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է խիստ հսկողության սահմանել բոլոր աշխատանքները սահմանված ժամանակացույցի համաձայն կատարելու նկատմամբ:

Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների եւ բակային տարածքների փոսանորոգման եւ ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքել բնակիչների ահազանգերին եւ արագ կարգավորել առաջացած խնդիրը: