Հայաստանում CD եւ DVD սկավառակների վրա այլեւս չեն լինի վերահսկիչ հոլոգրաֆիկ նշաններ: Համապատասխան օրինագիծն ԱԺ-ում ընդունվել է 86 կողմ, 11 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:
Ավելի վաղ Հայաստանի կառավարության օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը, որը պետք է վերահսկի սկավառակների լիցենզավորված լինելը, չի կարող հետեւել՝ արդյոք իսկապես պահպանվում են հեղինակային իրավունքները սկավառակների վաճառքի ժամանակ:
Բացի այդ, CD-ների եւ DVD-ները վաճառքը անընդհատ կրճատվում է համացանցի տարածմանը զուգահեռ:



























