Հայաստանի խորհրդարանը 2-րդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է   «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի նախագիծը:  Կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ է մնացել 11-ը: 

Թանկարժեք մետաղների մշակմամբ, կարգորոշմամբ եւ դրոշմակնքմամբ զբաղվող անձանց եւ կազմակերպություններին օրենքի նախագիծը կազատի արտոնագրի ժամկետի ավարտի կամ սառեցման դեպքում արտոնագիրը պետությանը վերացնելու անհրաժեշտությունից:  

Ինչպես նշվում է օրինագծին կից պարզաբանող գրությունում, այս դեպքում արտոնագիրը, միեւնույն է, կորցնում է իր ուժը եւ ամեն դեպքում հնարավոր չի լինի այն օգտագործել անօրինական ձեռնարկատիրության նպատակով: