«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները դեկտեմբերի 21-ի գիշերը վերահսկողության տակ են առել Սանգին շրջանը Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդի նահանգում:
«Սինհուա» գործակալության տվյալներով, պետական զինված ուժերը գրոհայինների հետ բախման ընթացքում զինամթերքի եւ օդից աջակցության սուր կարիք ունեին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեկտեմբերի 21-ի առավոտյան Աֆղանստանի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան երկրի անվտանգության ուժերի ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Գիլմենդի նահանգում իրավիճակի քննարկման համար: «Կառավարությունը միջոցներ ձեռք կառնի, որպեսզի Գիլմենդում անհապաղ գործողություններ իրականացվեն: Այդ գործողությունները հետ կմղեն հակառակորդի գրոհները», - ասել է Աբդուլլան:



























