Սիրիայում Ռուսական ռազմաօդային ուժերի գործողություններն իրականացվում է միջազգային իրավունքին խիստ համապատասխանությամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Ռուսաստանին ուղղված` կասետային ռումբեր կիրառելու մեղադրանքը:
«Ռուսաստանն իր գործողությունն իրականացնում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, այդ թվում նաեւ` սպառազինության այս կամ այն տեսակների կիրառումը կարգավորող միջազգային իրավունքի բոլոր մասերին խիստ համապատասխանությամբ: Այդ առումով ոչ մեկը կասկած չպիտի ունենա», — ասել է Պեսկովը` Human Rights Watch կազմակերպության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հայտնել է, որ Կրեմլում չեն մեկնաբանում լրատվամիջոցների տեղեկությունները սիրիական Իդլիբի նահանգում խաղաղ բնակիչների շրջանում ռուսական ՌՕՈՒ-ի հարվածների հետեւանքով իբր զոհերի մասին: Այդ տեղեկությունները կարող է մեկնաբանել միայն Պաշտպանության նախարարությունը, հայտնել է նա` նշելով, որ տեղեկություններ չունի նաեւ Սիրիայում ռուս պայմանագրային զինծառայողների ենթադրյալ մահվան մասին:



























