Ռուս-հայկական համալսարանը կստանա ՌԴ պետբյուջեի գիտական նպատակներով հատկացվող միջոցներից օգտվելու հնարավորություն: Երեւանում 2015 թ. մայիսի 14-ին ստորագրված հայ – ռուսական համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը ներկայացրել է Կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

Համալսարանը հնարավոոություն կստանա օգտվել ՌԴ պետբյուջեից գիտական ծրագրերի՝ այդ թվում ենթակառուցվածքների, լաբորատորիաների համար հատկացվող միջոցներից: Ռուսական կողմը, շեշտեց Աշոտյանը, բարի կամք է դրսեւորել ու մինչեւ համաձայնագրի վավերացումն է պետբյուջեից միջոցներ հատկացրել: