Երեւանի Կոմիտասի պողոտայում դեկտեմբերի 20-ին վրաերթի ենթարկվելուց հետո Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը  Վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր:

Բժշկական կենտրոնից NEWS.am–ին տեղեկացրին, որ տղամարդու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մոտ 30 տարեկանի ինքնությունը դեռ պարզ չէ, այս ընթացքում ոչ մի հարազատ նրան չի այցելել։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20–ին Կոմիտասի պողոտայում։ Երիտասարդին վրաերթի է ենթարկել Toyota Yaris մակնիշի ավտոմեքենայի վարորդը։