Սիրիայում կործանված ռուսական Սու-24М ռմբակոծիչի ինքնագրիչից տեղեկությունների ստացումը ներկայումս անհնար է հիշողության պլատաների ներքին վնասվածքների հետեւանքով, հայտնել է Ռուսական զինված ուժերի Թռիչքների անվտանգության ծառայության պետի տեղակալ Սերգեյ Բայնետովը:   

«Հանձնաժողովը մշակում է ՌԴ մասնագիտացած գիտա-հետազոտական հաստատությունների ներգրավման հարցը, որոնք հնարավորություն ունեն անմիջապես միկրոսխեմայի բյուրեղից հանել տեղեկությունները», - տեղեկացրել է Բայնետովը:

Նա նաեւ հայտնել է, որ կողմնակի մասնագետների մասնակցությամբ ինքնագրիչի վերծանման համար բավականին երկար ժամանակ կպահանջվի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Թուրքական F-16 կործանիչը նոյեմբերի 24-ին Սիրիայում հրթիռահարել էր ռուսական-24 ռմբակոծիչը: