ՀԱՊԿ անդամ պետությունները հավաքական անվտանգության նստաշրջանի նիստի ավարտին համատեղ հայտարարություն են տարածել: Փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, խորին մտահոգությամբ նշում ենք միջազգային խաղաղության, պետությունների անվտանգության եւ ինքնիշխանության համար ահաբեկչության սպառնալիքի բազմակի աճը: Նորից հայտնում ենք ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեորումներով դատապարտելու մեր որոշումը, ընդգծում ենք, որ ոչ մի ահաբեկչական հարձակում չի կարող գաղափարական, կրոնական, քաղաքական, ռասայական, էթնիկ կամ այլ բնույթի արդարացում ունենալ:

Կարծում ենք, որ ահաբեկիչների կողմից խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, պատմական հուշարձանները բարբարոսաբար կործանելը, կրոնական սբավայրերի պղծումը անհամատեղելի են բարոյականության, մարդասիրության եւ հոգեւոր արժեքների նորմերի հետ:

Վստահ լինելով, որ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժետ է համատեղել ողջ միջազգային հանրության ջանքերը՝ կողմ ենք ՄԱԿ Կանոնադրության, միջազգային նորմերի եւ իրավունքների հիման վրա, առանց պայմանները քաղաքականացնելու լայն կոալիցիա ձեւավորելուն: Կոչ ենք անում բոլոր պետություններին անշեղորեն կատարել ՄԱԿ ԱԽ եւ ԳԱ  հակաահաբեչական բանաձեւերի պահանջները:

Առաջնային ենք համարում շատ երկրներում դաժանորեն արյուն հեղած եւ ողջ մարդկության համար սպառնալիք ներկայացնող  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման  գործունեության կասեցումը:

Արձանագրում ենք Կենտրոնկան Ասիայում անվտանգության սպառնալիքի աճը, որը պայմանավորված է Աֆղանստանի տարածքում ԻԼԻՊ, «Ալ Կաիդա», «Թալիբան» եւ այլ ահաբեկչական խմբավորումների ակտիվությամբ, ինչը ՀԱՊԿ հարավային սահմաններին հանգեցնում է  լարվածության աճին՝ անմիջականորեն սպառնալով նրա պատասխանատվության գոտում իրավիճակի ապակայունացմանը:

Կարծում ենք, որ եվրասիական տարածքում եւ աշխարհում կայունության աջակցությանն օգնելը ընդհանուր առմամբ կնպաստի ինչպես քաղաքական մակարդակում այնպես էլ հատուկ ծառայությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների մակարդակում  ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համագործակցությանը:

Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրները հուսալի փակելու, ինչպես որ դա պահանջում են ՄԱԿ ԱԽ պրոֆիլային բանաձեւերը եւ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցներ մշակող խմբի չափանիշները:

Մտադիր ենք հետեւողականորեն ամրապնդել ՀԱՊԿ ուժային պոտենցիալը, մեծացնել նրա հակաահաբեկչական տարրը, բարձրացնել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերներին եւ սպառնալիքների դիմակայելու նպատակով»: