ՌԴ Պետդումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը կայանման կանոնները խախտելու համար տուգանքները պետական ռեկետ է անվանել: Նա միաժամանակ բողոքել է, որ նման տուգանքները գանձելու համակարգը անարդար է, փոխանցում է LifeNews-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարի Կոբզոնը չի վճարել ՃՈ երթեւեկության կանոնները խախտելու ավելի քան 200 տուգանք:
Կոբզոնը նշել է, որ նրա կարծիքով նրանք, ովքեր մոտ են ապրում, պետք է ավտոկայանման համար առավելություն ունենան: «Հակառակ դեպքում այդ ամենը սխալ է, նրանք ուղղակի թալանում են վարորդներին»,- ասել է նա:



























