Եվրամիության պատժամիջոցները երկարաձգելը Ուկրաինայում հակամարտություն բորբոքելու մեջ Ռուսաստանի ունեցած դերի հետ կապելու փորձը անհիմն է. ճգնաժամն այնտեղ սկսվել էր ԵՄ-ի հետ ասոցացվելու ֆոնին: Նման հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Այն, որ ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցները երկարաձգելը կապում է Ուկրաինայի Հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման հետ, արհեստական է եւ անհիմն: Այդ հակամարտությունը Ռուսաստանը չի բորբոքել, այլ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, որոնք փորձում էին բռնի ուժով ճնշել Դոնբասի անհամաձայնությունը:

Պետք է նշել, որ Ուկրաինայում ճգնաժամային իրադարձությունների մեկնարկը տվեց Եվրամիության հետ ասոցացիայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է փաստաթղթի մեջ: