Սիրիայում ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի միջադեպի հետ կապված ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրներն իրենց ռազմավարական աջակցությունն են հայտնել Մոսկվայի դիրքորոշմանը: Այդ մասին Մոսկվայում ՀԱՊԿ-ի նեղ եւ ընդլայնված կազմով նստաշրջանի եւ նիստի արդյունքներն ամփոփելիս լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները հայտնել են Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված իրենց ռազմավարական պարտավորությունները կատարելու պատրաստակամության մասին»,- նշել է Սարգսյանը:



























