ՀԱՊԿ-ի նստաշրջանին որոշում է ընդունվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաեւ այլ առանցքային պաշտոնների համար ռոտացիայի սկզբունքի ներմուծման վերաբերյալ: Այդ մասին Մոսկվայում ՀԱՊԿ-ի նեղ եւ ընդլայնված կազմով նստաշրջանի եւ նիստի արդյունքներն ամփոփելիս լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ 2017-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ռոտացիայի հիման վրա, այբբենական կարգի համաձայն կանցնի ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանին:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստերի արդյունքում ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կշարունակի այդ պաշտոնը զբաղեցնել մինչեւ 2017 թվականը:



























