2010 թվականի հուվար-օգոստոս ժամանակահատվածում  ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա,  լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է:  Նույն ժամանակահատվածում դադարեցվել է  3 եւ կասեցվել 2 լիցենզիայի գործողություն, միեւնույն ժամանակ 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա ութ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն, այս ոլորտից  գանձվել է 6 մլն 722 500 դրամ պետական տուրք, որից  6 մլն 522 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը`  անհատ աուդիտորներից:

Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաեւ տուգանք  1 մլն 710 հազար դրամի չափով:

ՀՀ տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 36 աուդիտորական կազմակերպություն եւ 7 անհատ աուդիտոր: