Ավելի քան 140 իտալացիներ կկանգնեն դատարանի առջեւ՝ «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորմանն աջակցելու համար:
Հանցավոր խմբավորման ենթադրյալ աջակիցներից էին տեղի քրեական աշխարհի առաջնորդները, գործարարները եւ «Յուվենտուս» ֆուտբոլիստ Վինչենցո Յակվինտան իր հոր հետ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Նշում են, որ «Նդրանգետա» հանցավոր կազմակերպությունը վերահսկում է կոկաինի համաշխարհային առեւտրի մեծ մասը ու այս պահին փորձում է ընդլայնել իր ազդեցությւոնը Իտալիայի հյուսիսային մասում: Ոստիկանությունը խմբավորմանը նկարագրում է որպես «Եվրոպայի ամենաակտիվ, ամենահարուստ ու ամենահզոր սինդիկատ»:
Դատավոր Ֆրանչեսկա Զավալյան ասել է, որ դատավարությունը կսկսվի 2016 թ. մարտի 23-ին: Ոստիկանական հետաքննությանը ներառված է եղել ընդհանուր առմամբ 240 կասկածյալ: Կասկածում են, որ նրանցից շատերն օգնել են մաֆիայի ներկայացուցիչներին թմրադեղերի վաճառքից ստացված փողերը լվանալու հարցում:



























