Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի հրամանատարությունը հայտնել է, որ որսացել են երկուշաբթի երեկոյան Եմենի տարածքից արձակված եւս մեկ հրթիռ, տեղեկացնում է SPA գործակալությունը:
ՀՕՊ-ը ոչնչացրել է հրթիռը, որը երկուշաբթի մոտ 23.30-ին արձակվել էր Ջիզան քաղաքի ուղղությամբ, տեղեկացնում է գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երկուշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիայի ՀՕՈՒ-ն արդեն հետ էր մղել Եմենի տարածքից արձակված հրթիռային մի հարված: Այդ հրթիռը եւս արձակվել էր թագավորության հարավում գտնվող Ջիզան քաղաքի ուղղությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից հանդես են գալիս շիական «Անսար Ալլահ» շարժման ապստամբ-հուսիները եւ բանակի այն մասը, որը հավատարիմ է նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, մյուս կողմից` նրանց կողմից քշված նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադիի զորքը, որին ցամաքում եւ օդից աջակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքի ուժերը: Մարտի 26-ից դաշինքի ավիացիան ավիահարվածներ է հասցնում ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններին: Հադիին աջակցության համար ուղարկված ցամաքային զորքի թիվը, որոշ գնահատականներով, ավելի քան 10 հազար մարդ է կազմում:
Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Սաուդյան Արաբիայի սահմանամերձ տարածքները կանոնավոր գնդակոծության եւ գրոհների են ենթարկվում եմենցի ապստամբների կողմից:



























