Պակիստանի հայբեր Պահտունհվա նահանգում մանկական հիվանդանոցում գազի բալոնը պայթել է, որի հետեւանքով առնվազն 19 մարդ է վիրավորվել, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան: Տեղի հեռուստաալիքի փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով վիրավորվել է բուժում ստացող 7 երեխա, 8 այցելու եւ հիվանդանոցի 4 աշխատակից: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիվանդանոցի ներկայացուցիչների խոսքով, պայթյունի պատճառը թթվածնի բալոնից գազի արտահոսքն է եղել: Ոստիկանությունը, սակայն, չի բացառում ահաբեկչական կամ քրեական տարրի առկայությունը: Հետաքննություն է սկսվել: