ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի կարծիքով Ռուսաստանի անվտանգության համար գնալով ավելի ու ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության հետ կապված վտանգը գնալով ավելի ու ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում: Հարձակվողական ներուժի մեծացման եւ արդիականացման ձգտումը, նոր սպառազինությունների տեղակայումը, ՀՀՊ գլոբալ համակարգեր տեղակայելը այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ, սասանում է գլոբալ անվտանգության կառուցվածքը: Որոշ Արեւմտյան երկրների առաջնորդների հայտարարություններն այն մասին, թե ՆԱՏՕ-ն պաշտպանողական դաշինք է, միայն քողարկում են այդ դաշինքի ագրեսիվ բնույթը»,- ասել է Պատրուշեւը:
Ավելի վաղ Պատրուշեւն առաջարկել էր կատարելագործել տեղեկության պահպանման համակարգը, քանի որ իշխանության մարմինների տեղեկատվական համակարգերում հայտնաբերվել էին օտարերկրյա հետախուզությունների ծրագրային միջոցներ:



























