ՌԴ Պետդուման արտահերթ քննարկման է դրել ԱԴԾ լիազորությունները ընդլայնող եւ զենք կիրառելու թույլտվություն տվող օրինագիծը: Հարցը դրված չի եղել օրակարգում: Այն առաջարկել է քննարկել անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Էռնեստ Վալեեւը, հայտնում է ՌԲԿ-ն: Պատգամավորները նոր փոփոխություններն ընդունել են առանց քննարկման՝ երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կողմ քվեարկելով:
Փոփոխությունների համաձայն՝ ԱԴԾ մարմինների զինվորականները հրազենային զենքի բացակայության պարագայում անհրաժեշտ պաշտպանության կամ հանցագործներին ձերբակալելու համար կարող են օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները:
ԱԴԾ-ի մասին օրենքում նոր հոդված է մտցվել, որը ԱԴԾ ներկայացուցիչներին իրավունք է տալիս զանգվածային անկարգությունների դեպքում հասարակական անվտանգության ապահովման նպատակով ներխուժել բնակարաններ, հողամասեր եւ այլ տարածքներ:



























