ՌԴ Ինտերնետի զարգացման ինստիտուտի ղեկավար, LiveInternet ընկերության սեփականատեր Գերման Կլիմենկոն կդառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ինտերնետ-էկոնոմիկայի հարցերով խորհրդականը:
Նախագահը Կլիմենկոյին նման առաջարկ է արել դեկտեմբերի 22-ին Մոսկվայում «Ինտերնետ-էկոնոմիկա» համաժողովի ժամանակ:
Ինքը՝ Կլիմենկոն, ՌԲԿ-ին հայտնել է, որ ընդունելու է նախագահի առաջարկը: Նա նշել է, որ առաջարկն իր համար անսպասելի էր:



























