Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրաման է ստորագրել, որն օրինականացնում է բժշկական եւ գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործումը:
Ռադիո Caracol-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է մարիխունայի օգտագործման բավական խիստ պայմաններ մշակել: Ձեռնարկությունները պետք է միանգամից մի քանի արտոնագիր ստանան, այդ թվում՝ թմրանյութերի ազգային խորհրդից եւ առողջապահության նախարարությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























