ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ:

Հաղորդվում է, որ Պուտինը նշել է, որ ՄԱԿ հովանու ներքո միջսիրիական բանակցությունների մեկնարկն ու ԻՊ-ի դեմ պայքարն այլընտրանք չունի:  

Կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսություն պահպանել տարբեր մակարդակներով, այդ թվում՝ հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների հետագա համակարգման նպատակով, նշում է մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: