Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ընդմիշտ երախտապարտ է մնալու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու համար՝ չնայած Կրեմլի գործադրած ճնշմանը: Այս մասին նա հայտնել է «Բելսատ» գործակալությանը:
Նա բացատրել է, թե ինչու է շնորհավորել Լուկաշենկոյին 2010թ. նախագահական ընտրություններից հետո, չնայած բողոքի ցույցերը երկրում ճնշվել էին: «Այն ժամանակ մեր ընտրությունը շատ կոնկրետ էր: Լուկաշենկոն Կրեմլի մեծ ճնշման տակ էր գտնվում: Դա ուղղակի ճնշում չէր, այլ շանտաժ: Նրան 2 մլրդ դոլար էին առաջարկել թույլ տնտեսության վերականգնման համար, որպեսզի նա ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Սակայն նա դա չարեց: Ես չեմ կարող դա մոռանալ»,- ասել է Սահակաշվիլին:



























