Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հաստատել է 2016թ. բյուջեն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հաստատված բյուջեի՝ տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ 219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9%-ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 15,1 %-ով գերազանցում են 2014թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7%-ով:

2016թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39%-ը  բաժին է ընկնում սոցիալական բնագավառին: