Օրանժ Արմենիայի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաեւ  «Yerevan Mall»-ում  գործող նորաբաց ԿինոՊարկ կինոթատրոնում: Ծառայությունը գործում է թե հայկական, թե արտասահմանյան արտադրության ֆիլմերի համար՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն ընձեռելով իրենց մտերիմներին հրավիրել կինո եւ ձեռք բերել 2 տոմս մեկի գնով:

«Orange Կինո ծառայությունը գործում է արդեն 5-րդ տարին եւ այս ընթացքում հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել մեր բաժանորդների շրջանում: Շարունակելով ամանորյա անակնկալները՝ ուրախ ենք մեր բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի եւ հնարավորություն ընձեռել Orange Կինո յուրահատուկ ծառայությունից օգտվել Երեւանի բոլոր խոշոր կինոթատրոններում: Այսօրվանից  արդեն մեր բաժանորդները կարող են իրենց մտերիմների հետ միասին ԿինոՊարկում ցուցադրվող ցանկացած ֆիլմ դիտել՝ 2 տոմսի համար վճարելով մեկի արժեքը»,- ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը: 

Հիշեցնենք, որ Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Օրանժ Արմենիայի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը յուրաքանչյուր չորեքշաբթի ֆիլմեր դիտելու նպատակով: Ծառայության վերաբերյալ մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/kino/ կայքում:

«Մենք համոզված ենք, որ ԿինոՊարկի բացումից ի վեր մեր բոլոր հաճախորդները, ինչպես նաեւ Օրանժ Արմենիայի բաժանորդներից շատ շատերը սպասել են այս համագործակցությանը, որն այսօր դարձավ իրականություն», -  ասաց ԿինոՊարկ կինոթատրոնի տնօրեն  Վազգեն Սաղաթելյանը: