Եթե Հայաստանում որեւէ տարածքում ապօրինի շահագործվող հորատանցք է հայտնաբերվել, ապա այն բնականաբար փակվել է: Այս մասին դեկտեմբերի 23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրում ջրօգտագործման սահմանափակումները արդյո՞ք ազդել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծական տնտեսությունների վրա, այդ կապակցությամբ որեւէ հանք փակվե՞լ է:
Իսկ ընդհանուր առմամբ, շարունակեց նախարարը, լինի դա վարչապետի ընտանիքի, նրա ծանոթների, թե մնացած բնակչության հետ կապակցված տնտեսություն, այդ հարցերի վերաբերյալ հստակ կարգադրություններ կան:




























