Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ եւ թոռնիկներ։
Հանդիսությանը մասնակցել են նաեւ երեխաներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։






























