Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 54-ամյա Գեւորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը եւ պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Այնթապ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




























