Հայաստանի կենտրոնական բանկը փոխանակման կետերում ստուգումներ կանցկացնի:
Այս առթիվ Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2016 թ-ի հունվարի 1-ից մինչև 2016 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով»:




























