Ռուսաստանի Արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել Ռումինիայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության սարքավորումների տեղակայման կապակցությամբ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով, ՀՀՊ տեղակայումը խախտում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների  (ՓՄՀՀ) մասին համաձայնագրի դրույթը:   «Ուշադրություն է գրավում այն, որ վերոհիշյալ շրջանում  տեղակայված   Aegis Ashore ՀՀՊ համալիրի կազմի մեջ են մտնում Mk 41 ունիվերսալ գործարկման սարքավորումներ, որոնք՝ որպես որսացող հրթռիներ, օգտագործվում են ինչպես ԱՄՆ ՌԾՈւ նավերի վրա, այնպես էլ միջին հեռավորության   «Տոմահաուկ» հրթիռների արձակման համար, — ճեպազրույցին հայտնել է Զախարովան:

Ռումինիայում (Դեւեսելու շրջանում ) Aegis Ashore  օբյեկտի կառուցումն ավարտվել էր   2015-ի մայիսին: Օբյեկտը կգործարկվի  2015-ի դեկտեմբերի 31-ին: Եվս մեկ նման օբյեկտ 2018-ին պիտի պատրաստ կլինի Հյուսիսային Լեհաստանում  (Ռեդզիկովոյի շրջանում` Բալթիկ ծովի ափին): Aegis Ashore-ն իրենից ներկայացնում է Aegis նավային համակարգի տարբերակը, որը հարմարեցված է ցամաքում տեղադրվելու համար: 

Ռուսաստանը բազմիցս մատնանշել է, որ   Aegis Ashore-ում օգտագործվող գործարկման Mk 41 ունիվերսալ սարքավորումները  կարող են կիրառվել ոչ միայն հակահրթիռների համար, այլեւ   (ինչպես դա տեղի է ունենում նավատորմում) մեծ հեռավորության  «Տոմահաուկ» տեսակի թեւավոր հրթիռների արձակման համար: Դա խախտում է ՓՄՀՀ-ի վերաբերյալ համաձայնագրի այն դրույթը, որի համաձայն, կողմերը պարտավորություն են ստանձնել չտեղադրել առավելագույն`  500-ից 5500  կմ հեռահարության թեւավոր հրթիռների ցամաքային համակարգեր: