Հարավաֆրիկյան Հանրապետությունում ամենագնացի եւ փիքափի բախումից զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, հայտնում է ANA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսարեւմտյան նահանգի Ֆրեյբուրգ քաղաքում: Ոստիկանության տվյալներով՝ ճանապարհին բախվել են Chevrolet ամենագնացն ու Toyota փիքափը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Chevrolet մեքենայի բոլոր ուղեւորները զոհվել են: Toyota-ի ուղեւորներից 10-ամյա մի երեխա ողջ է մնացել եւ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց»,- մեջբերում է գործակալությունը ոստիկանության ներկայացուցչին:




























