Մեծ Բրիտանիայի Պետերբորո քաղաքում ավտոբուսը բախվել է շենքին, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով SkyNews-ին:
Ոստիկանությունը հաստատել է, որ ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ կան: Նրանց թիվը ճշտվում է:
Ինչպես հաղորդվում է, ավտոբուսի ուղեւորները չեն կարողանում դուրս գալ:
Դեպքի վայր են եկել փրկարարներ եւ բժիշկներ: ՃՏՊ-ի պատճառները պարզվում են:




























