Իրաքում թուրք զինվորականներ տեղակայելը այդ երկրի միջազգային իրավունքների եւ ինքնիշխանության ոտնահարում է: Այս մասին Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրաքի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը Իրաքի միջազգային իրավունքների եւ ինքնիշխանության ոտնահարում է»,- ասել է նա:
Իրաքի իշխանությունները Թուրքիայի այդ արարքը որակել են որպես թշնամական:



























