Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը վավերացրել են ԵՄ բոլոր պետությունները: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:

«Բրյուսելից լավ նորություն է եկել: Բելգիան դարձավ ԵՄ վերջին երկիրը, որը ավարտեց ԵՄ-ին Վրաստանի ասոցացման համաձայնագրի հաստատման գործընթացը»,- ասել է Ուսուպաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել էր 2014թ. հունիսի 27-ին: