Թուրքիայի ափերին նավաբեկությունից խեղդվածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում կա 6 երեխա, հայտնում է Dogan գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի  մասին:

Գործակալության տվյալներով՝ Հունաստանի Լեսբոս կղզուց ծով դուրս եկած փայտե նավակը խորտակվել էր Թուրքիայի Իզմիր նահանգի առափնյա հատվածում: Ջրից հաջողվել է դուրս բերել 21 մարդու: Եվս 2 անհետ կորածի որոնումները շարունակվում են:

Փախստականների հիմնական հոսքը Թուրքիայի տարածքով անցնում է Հունաստան, որտեղից նրանք ուղեւորվում են Եվրոպայի մյուս երկրները, հիմնականում՝ Գերմանիա:  Փախստականների հարցերով միջազգային գործակալության տվյալներով՝ տարեկսզբից ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել ավելի քան 580 հազար մարդ, փոխանցում է RIA Novosti-ն: