Վճարային Visa եւ MasterCard համակարգերը անջատել են ռուսաստանյան մի շարք բանկերի սպասարկումը: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ընդլայնման հետեւանքով:
Ինչպես տեղեկացնում է «Վեդոմոստին», խնդիրներ են առաջ եկել այն բանկերի մոտ, որոնք ակտիվորեն աշխատում են Ղրիմում, դրանք են «Գլխավոր բանկը», «Վերինվոլգյանը» եւ «Սեւաստոպոլյան ծովային բանկը»: Միջազգային համակարգերից անջատվել են նաեւ «Ինռեսբանկը» եւ «Մոսկովյան շրջանային բանկը», փոխանցում է «ԱիՖ»-ը:
Նշվում է, որ վերոհիշյալ հաստատությունների հաճախորդները կորցրել են Visa եւ Mastercard քարտերով մի շարք գործողություններ իրականացնելու հնարավորությունը:



























