ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդ գործունեությունը շարունակվելու է, եւ բացի այդ, Ռուսաստանը նախկինի պես ինքնուրույն ջանքեր է գործադրելու, որպեսզի օգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին փոխզիջման գնալ համանախագահների առաջարկած մոտեցումների հիման վրա: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակա ն երկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մարիա Զախարովայի խոսքով՝ թեպետ կարգավորման գործընթացում նվաճում չի արձանագրվել, նախագահները հնարավորություն են ունեցել անմիջական զրույց ունենալ, քննարկել բանակցային սեղանին դրված առաջարկները, հստակեցնել վիճելի հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը:
Ինչպես նշել է Զախարովան, հանդիպմանը հաստատվել է Մինսկի ձեւաչափով աշխատանքը շարունակելու հարցում շահագրգռվածությունը:
«Բնականաբար քննարկվել է անբավարար իրավիճակը, որը ստեղծվել է սահմանին եւ շփման գծում: Ռուսական կողմը դրական է մոտենում բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակմանը, որն ուղղված է հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն», - նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ կայացած գագաթնաժողովը կարգավորման գործընթացում որոշակի փուլ է, որը սկսվել էր Սոչիում եւ շարունակվել Ուելսում ու Փարիզում:
«Մենք ելնում ենք նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդ գործունեությունը շարունակվելու է, եւ բացի այդ, Ռուսաստանը, նախկինի պես, ինքնուրույն ջանքեր է գործադրելու, որպեսզի օգնի ղարաբաղյան հակամարտության», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակա ն երկայացուցիչը:



























