ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քաղաքացին ահազանգել է, որ դեկտեմբերի 23-ին՝  ժամը 00:00-ից մինչեւ 02:00-ն ընկած ժամանակահատվածում, իր վարձակալած բնակարանում Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ, բռնություն գործադրել` ձեռքերով, ոտքերով, ինչպես նաեւ այլ առարկաներով հարվածներ հասցել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա,  հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը, դիմել փախուստի:

Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը  պարզելու ուղղությամբ: