Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 52-ամյա Կարեն Ն.-ին:

Պարզվել է, որ նա երթուղայինում գողացել է 24-ամյա Գայանե Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր եւ 16.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: