Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկի գետնանցումից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Սուրեն Կ.-ին եւ նախկինում դատված 29-ամյա Սամվել Պ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 23-ին, ժամը 14.20-ին, փորձել են գաղտնի հափշտակել գետնանցումի ալյումինե ճաղավանդակները:
Կատարվում է հետաքննություն:




























