Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Սուրբ ծննդյան քարոզի ժամանակ  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համեմատել է Հերովդես արքայի հետ, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով BBC-ն:

«Նրանք, ովքեր վստահ են, որ մոտենում են վերջին օրերը եւ դրա համար օգտագործում են ուժ եւ անասելի դաժանություն, գոհ են մնում ցանկացած դիմակայությունից, քանի որ կարծում են, որ սկսած պատերազմը հաստատում է աշխարհի վերջի մոտալուտ գալուստը»,- ասել է նա:

Ուելբիի խոսքով՝ գրոհայինները քարոզում են կեղծ աշխարհի վերջ: