Անսպասելի այկցով Պակիստան ժամանած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ներկա է եղել Պակիստանի վարչապետ Մուհամադու Նավզու Շարիֆի թոռնուհու հարսանիքին: Այս մասին Թվիթերում հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վիկաս Սվարուփը, փոխանցում է Gazeta-ն:

«Առանձնահատուկ ժեստ. Հնդկաստանի վարչապետն այցելում է վարչապետ Շարիֆի տուն, որտեղ տոնում է նրա թոռնուհու հարսանիքը: Օրհնելով հարսին՝ վարչապետը լքել է Ռայվինդը: Նրան ուղեկցում է վարչապետ Շարիֆը», — գրել է նա: