Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Ոսկեպար համայքներում բնակվող շատ երեխաներ դեկտեմբերի 24-ին առաջին անգամ մեծ էկրանին ֆիլմ դիտելու հնարավորություն ունեցան:
Հայկ Մարությանը եւ Գարիկ Պապոյանը գյուղերի բնակիչների համար կազմակերպել էին «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության անվճար ցուցադրություն:
Չնայած վերջին օրերին սահմանին կրկին լարվածությունը մեծացել էր, գնդակոծությունը շատացել, կազմակերպիչները որոշել էին չհետաձգել ֆիլմի ցուցադրությունը:
Հանդիպումից հետո Գարիկ Պապոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն զարմացրել է այն, թե ինչպես են կարողանում ծանր պայմաններում ապրող գյուղացիները պահպանել ծիծաղելու, ուրախանալու ունակությունը:
«Այստեղ գալիս մտածում էինք, որ տեսնելու ենք վշտով լցված, դառնացած դեմքերով մարդկանց, բայց մեզ այնքան ջերմ ընդունեցին, այնքան պատմություններ պատմեցին ծիծաղով, որ ես ուղղակի զարմացած եմ: Ապշած եմ, թե ինչպես են այս մարդիկ կարողանում դիմանալ եւ չլքել իրենց տները»,- ասաց Գարիկ Պապոյանը:
«Ժովովրդական խոսք կա՝ մի տնից չենք, մի հալի ենք: Բայց մեր ընդհանուր հոգսերից բացի այս մարդիկ եւս մեկ հոգս ունեն՝ արտաքին թշնամի, որն ամեն օր, ամեն վայրկյան կարող է գնդակոծել: Եվ այս մարդիկ ավելի մեծ պահանջ ունեն լիցքաթափվելու, ուորախանոլւ, ժպտալու, քան մենք: Հենց դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք, որ իրենք զգան, թե որքան կարեւոր են մեզ համար»,- ասաց ֆիլմի գլխավոր դերասան, դերակատար ու պրոդյուսեր Հայկ Մարությանը:
Ֆիլմերի ցուցադրությունից հետո դերսանները հանդիպեցին գյուղացիների հետ, լուսանկարվեցին նրանց հետ՝ խոստանալով կրկին այցելել՝ արդեն նոր ֆիլմով:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























