ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում վրացի քաղաքական գործիչների գործողությունները որակել է որպես «կրկեսի արվեստ»: Այս մասին նա հայտնել է նախագահին կից Մշակույթի եւ արվեստի խորհրդի նիստում, փոխանցում է Lenta-ն:
Խոսելով տարբեր ազգերի ներկայացուցիչների միջեւ մշակութային կամուրջների մասին՝ Պուտինը նշել է, որ հիմա Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ նման կամուրջ է գցվել: «Այնտեղ հիմա այլ մշակույթի գործիչներ են, ասես կրկեսի արվեստի ներկայացուցիչներ լինեն: Շատ վառ են, ոչինչ չես ասի»,- ասել է Պուտինը:
Ընդ որում, նա չի պարզաբանել, թե ում նկատի ունի ինքը, սակայն անուղղակի կերպով բարձր է գնահատել քաղաքական գործիչների թատերական տաղանդը:



























