Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, 2 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել ու մահացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ Shamshyan.com-ի՝ երեխային հայրը մեքենան կայանել է տան բակում, մեքենան ինքնաբերաբար շարժվել ու վրաերթի է ենթարկել երեխային, որը տեղափոխվել է հիվանդանոց ու մահացել:




























