Ամերիկացի ձեռներեց Ջոն Մաքաֆին Լիբերտարիանական կուսակցության անունից կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Infowars-ը: Իր որոշումը նա բացատրել է քաղաքական ստատուս քվոն խախտելու ձգտումով:

Ջոն Մաքաֆին 70-ամյա գործարար է, ծրագրավորող,  McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման ընկերության հիմնադիրը: Նրա նախընտրական քարոզարշավի ծրագրում նշված է մարիխուանա ծխելու համար կալանավորվածներին ներում շնորհելը եւ ԱՄՆ-ի՝ համաշխարհային ոստիկան լինելու մասին պատկերացումները փոխելը: